Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ասում են...

Ասում են...
29.09.2009 | 00:00

...թե Հայաստանի իշխանությունները պաշտոնական Կրեմլից ստացել են կամ առաջիկայում կստանան առաջարկություն` Հայաստանի սահմանների պահպանության մասին հայ-ռուսական պայմանագիրը վերանայելու վերաբերյալ։ Ռուսական կողմի առաջարկները, ամենայն հավանականությամբ, ենթադրելու են, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում նրանց ենթակայության տակ կանցնեն նաև այդ սահմանի անցակետերը, որոնց հսկողությունը կլինի ուժեղացված։ Բայց ոչ միայն դա։ Կան հիմքեր ենթադրելու, որ Ռուսաստանն ունի ցանկություն իր հսկողության տակ վերցնելու նաև հայ-վրացական սահմանի պահպանությունը, սակայն այս դեպքում Հայաստանի իշխանությունները հազիվ թե համաձայնեն, քանզի դա կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել հայ-վրացական հարաբերություններում։

Դիտվել է՝ 3497

Մեկնաբանություններ